Ալկոհոլի սեղանի շուրջ 35-ամյա ռուս մարդասպանը դանակահարել է իր 41-ամյա ընկերոջը: Նա համտեսել է զոհի միսը, իսկ հաջորդ օրը մնացորդները տարել է Վլադիվոստոկի շուկա և վաճառել որպես խոզի միս,- գրում է Lifenews -ը: Տեղացիներից մեկը միսը գնել է, սակայն եփելիս տարածված տարօրինակ հոտ է զգացել եւ այն համտեսելով միսը անհապաղ ներկայացրել փորձաքննության: Արդյունքները հաստատել են, որ միսը կենդանական ծագում չունի: Իրավապահները տաք հետքերով հայտնաբերել են մարդասպանին: Վերջինս իրավապահներին հայտնել է, որ խմելու ժամանակ սննդի պակաս են ունեցել: Նրա սառնարանում հայտնաբերվել է մարդու գլուխ: Մարմնի մնացած մասերը գտնվել են այգու ցախատանը: Իրավապահների տվյալներով` մարդասպան մսավաճառը հասցրել էր ենթադրյալ խոզի միսը իրացնել եւս երկու գնորդի: Մարդասպանը ձերբակալված է:
Մարդակերը սպանել է ընկերոջը եվ նրա միսը վաճառել որպես խոզի միս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ