Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են կեղծ-էքստրասենսների հանցախմբի 27 անդամի: Նախնական տվյալներով՝ մայրաքաղաքի բնակիչներին հասցված վնասի չափը կազմում է 800 մլն ռուբլի. հայտնում է vesti-ն:
Ոստիկանությունը պարզել է, որ Մոսկվայի 48 և 45-ամյա բնակիչներն աշխատանքի են վերցրել Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Հայաստանի քաղաքացիների, ովքեր էլ շահելով հաճախորդների վստահությունը՝ նրանցից գումարներ են շորթել:
Ոստիկանները շուրջ կես տարի հետևել են հանցախմբի գործունեությանն ու բավարար ապացույցներ հավաքել նրանց դեմ։ Այժմ հանցախմբի անդամների դեմ քրեական գործ է հարուցվել։