«Սուբոտեքս», «Մեթոդեն», կանեփ, «Հերոին»` «Ֆոլքսվագեն»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին` ժամը 14.30-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները, ապօրինաբար թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Կիևյան փողոցի թիվ 1 հասցեից, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Ս.-ին:

Նրա մոտ եղած ծանրոցում գտնվող արդուկի տակդիրի միջից հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 146 դեղահաբ և նմանատիպ դեղահաբի 7 կտոր: Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս