Ադրբեջանը համառորեն փորձում է ազատվել հետխորհրդային երկրի համբավից: Ամենուր քանդվում են խրուշչովյան տները և կառուցվում նոր երկնաքերեր, փողոցներից վերանում են խորհրդային շրջանը հիշեցնող անվանումներն ու հուշարձաննեը:
Սակայն վերջին տարիներին, հատկապես՝ վերջին շաբաթներում, Ադրբեջանում սկսել են խոսել 1937թ.-ի վերադարձի մասին, ի նկատի ունենալով ստալինյան հետապնդումները, գրում է BBC-ին:
Երկու շաբաթվա ընթացքում Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են շատ ակտիվիստներ և իրավապաշտպաններ: Նրանցից ոմանք, այդ թվում՝ Լեյլա Յունուսը, Ռասուլ Ջաֆարովը և Ինտիգամ Ալիևը, լավ հայտնի են նաև երկրի սահմաններից դուրս՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ճշմարտության բացահայտման շնորհիվ:
Եվս մեկ հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովն անհետ կորել է մոտ մեկ շաբաթ առաջ՝ այն բանից հետո, երբ խուզարկել են նրա գլխավորած Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակը:
Ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ իրավապաշտպանի մտերիմները տեղյակ չեն, թե որտեղ է Հուսեյնովը, ինչպես և իր եղբայրը՝ հայտնի ֆոտոլրագրող Մեհմանը: