Ռուսաստանում ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցներին սպանողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկատերինբուրգի ոստիկանները հատուկ օպերացիայի ընթացքում ձերբակալել են միջազգային որոնման մեջ գտնվող հանցագործին, ով կասկածվում է ինկասատորների և իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության մեջ:

Ձերբակալվածը Եկատերինբուրգում էր գտնվում կեղծ փաստաթղթերով: Հատուկ օպերացիայի ժամանակ նա զինված դիմադրություն է ցույց տվել: Հատուկ նշանակության ստորաբաժանման ոստիկանները ստիպված են եղել զենք կիրառել: Ձերբակալվածը մի քանի հրազենային վնասվածքներ է ստացել:

Ներկայումս ձերբակալվածը գտնվում է հիվանդանոցում՝ իրավապահների ուժեղ հսկողության տակ: Մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս