7-ամյա աղջկա ոտքը մնացել է «Ֆոլքսվագեն Պասատ»-ի անիվի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ջնջխված վերք, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:

Պարզվել է, որ երեխան վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկի տարածքում` «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան կայանելու ժամանակ ոտքը ավտոմեքենայի դիմացի անիվի տակ մնալու հետևանքով:

Կատարվում է քննություն:




Լրահոս