«ԳԱԶ 24»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. տուժածի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 17.45-ին, ահազանգ է ստացվել, որ Հ-4 միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ-Երևան 4-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «ԳԱԶ 24» մակնիշի 65MO654 պետհամարանիշով (վարորդ` Հ. Ու., ծնվ. 1936թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ի. Դ-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս