Հաքերը գողացել է անհետացած «Բոինգի» մասին տեղեկատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համակարգչային հաքերը գողացել է մարտին անհետացած «Մալազիական ավիաուղիների» «Բոինգ-777» օդանավի հետ կապված հետաքննության մասին տեղեկատվությունը. տեղեկացրել է տեղական Star թերթը:

Համակարգչահենի հարձակմանն են ենթարկվել այն պաշտոնյաների համակարգիչները, որոնք զբաղվում են МН370 չվերթի հետ կապված հետաքննությամբ: Դրանց թվում են Քաղաքացիական ավիացիայի վարչության, Մալայզիայի ազգային անվտանգության և ավիաընկերության աշխատակիցներ:

Հանցագործը, ենթադրաբար, գտնվում է Չինաստանում: Ներկայումս Մալայզիայի կիբերանտանգության ազգային գործակալությունն Ինտերպոլի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում:




Լրահոս