Գագիկ Ծառուկյանի դեմ թիվ 28 ընտրատարածքում ոչ ոք չի պայքարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ մրցակից չի ունենա մեծամասնական ընտրակարգով: “Սույն թվականի ապրիլի 5-ին անկուսակցական Արմեն Ավդալյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և հրաժարվել է ընտրապայքարին մասնակցելուց: Ինքնաբացարկի դիմումն ընդունվել է”,- ասաց Սիրակ Մեսրոպյանը:Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես Գագիկ Ծառուկյանը մրցակից չուներ։ 
Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, եթե մինչ ընտրություններ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուներ գրանցվում են, իսկ հետո հայտնում ինքնաբացարկ, ապա տվյալ ընտրատարածքում միակ թեկնածուն անկախ հավաքած ձայներից ընտրվում է պատգամավոր,- այս մասին Tert.am-ը տեղեկացավ Աբովյան քաղաքն ընդգրկող ընտրական հանձնաժողովի նախագահ Սիրակ Մեսրոպյանից




Լրահոս