Լոս Անջելեսի Nokia Theatre-ում անցկացվել է հեղինակավոր հեռուստատեսային «Էմմի» 66-րդ մրցանակաբաշխությունը:
Հաղթող է ճանաչվել «Վատից վատ» («Breaking Bad») սերիալը, որը միանգամից հինգ մրցանակ է ստացել, այդ թվում՝ լավագույն դրամատիկական սերիալի համար: Ֆիլմի գլխավոր դերակատարներից Բրայան Կրենստոնը մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դերի համար, իսկ Ահարոն Փոլը և Աննա Գանը ճանաչվել են լավագույնը երկրորդական դերում: Սերիալը հաղթել է նաև «Լավագույն սցենար» անվանակարգում:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քերի Ֆուկունագան, ով նկարահանել է «Իրական դետեկտիվ» («True Detective») սերիալը: Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը «Ճիշտ կինը» («The Goog Wife») սերիալում իր դերակատարության համար:
Կամիլա Ալվես, Մեթյու Մակքոնախի
Ջուլիա Ռոբերտս
Գվեն Ստեֆանի
Հոլի Բերի
Բեհատի Պրինսլու, Ադամ Լիվայն
Հայդի Կլում
Հայդեն Պանետյերի