«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է իր որդու և ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի թոռնուհու համար «դարի հարսանիքն» անել: Նրա շրջապատում աստղաբաշխական թվերի մասին են խոսում, որը նա չի խնայում հարսանիքը կազմակերպելու համար, տեղական երգիչ-երգչուհիներով էլ չի բավարարվել, ի թիվս այլոց, հրավիրել է նաև իտալացի երգիչ Ալ Բանո Կարիզին։
Իսկ տաշի-տուշիի մասը կապահովեն Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Սպիտակցի Հայկոն, որոնք արդեն մի քանի օր է՝ փորձեր են անում Ավանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում, որտեղ էլ օգոստոսի 28-ին կլինի հարսանիքը:
Ի դեպ, ավանցիներն էլ են գոհ. այս առիթով Հայրապետյանն ասֆալտ է արել, լրացուցիչ լուսավորություն քաշել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։