Երթուղայինում դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ` գումարով, բանկային քարտով և անձնական իրերով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամայիս Թ.-ն օգոստոսի 31-ին թիվ 74 երթուղային միկրոավտոբուսում դրամապանակը գողացել է 1971 թ. ծնված Նաիրա Ա.-ի պայուսակից:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս