Պարտքերի երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը նվազեցրել է Հայաստանի արտաքին պարտքը. 2014թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է մոտ 3 մլրդ 899 մլն դոլար, իսկ օգոստոսի 1-ին դարձել է 3 մլրդ 834 մլն, ասել է թե` թիվը նվազել է 16 տոկոսով: Այս ամենը, բնականաբար, տեղի է ունենում ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին, քանի որ արտաքին պարտքը մարվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով:

Ավելին` ՀՀ արտաքին պարտքն այնքան մեծ է, որ կառավարությունը դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016թթ. ռազմավարական ծրագիր» էր ընդունել, որտեղ նախանշել էր իրգործողությունների հիմնական ուղղությունները: Ընդ որում, տարեցտարի ավելի ու ավելի մեծգումարներ պիտի ուղղվեին այդ նպատակով:

Մինչդեռ` եթե ժամանակին ՀՀ իշխանությունները պարտք չկուտակեին, ապա պետբյուջեի միջոցները հիմա կարող էին ուղղվել մեր երկրի բարեկեցության ծրագրերի իրագործմանը: Նշենք, որ ներկայիս կառավարությունն էլ հետ չի մնում իր նախորդից. կառավարության վերջին նիստում գործադիրը համաձայնեց Միջազգային զարգացման ընկերակցությունից 21.2 մլն դոլար հերթական վարկը վերցնել` սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի համար: Իսկ իրականում, թերեւս, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշ աշխատակիցների լրացուցիչ եկամուտներով ապահովելու եւ հարստացնելու համար:




Լրահոս