Շվեդիայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը:

Վերջինս նշել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև առկա խնդրի լուծման ճանապարհը երկու պետությունների ճանաչումն է:

Իսրայելի կառավարությունն իր դժգոհությունն է հայտնել Ս. Լյովենի հայտարարության վերաբերյալ: Երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն իր հայտարարության մեջ ասել է, որ շվեդական կառավարության ղեկավարը «շտապել է» Պաղեստինը իբրև ինքնիշխան պետություն ճանաչելու հայտարարությամբ: «Հայտարարություն անելուց առաջ լավ կլիներ՝ ավելի լավ ուսումնասիրեր հարցը», – ասել է նա:

ԱՄՆ-ի պետդումայի մամլո քարտուղար Ջեն Փսակին ևս դժգոհություն է հայտնել Շվեդիայի վարչապետի հայտարարության վերաբերյալ:

Շվեդիայի արտգործնախարար Մարգո Վալստրեմը, ի պատասխան,  հայտարարել է, որ իր երկրի արտաքին քաղաքականությունը կախված չէ ԱՄՆ-ից:




Լրահոս