Հրապարակ.Փող բաժանելու կասկածանքով բռնվել է հայտնի քրեական հեղինակություն Բլդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շենգավիթում լուր է տարածվել, թե մայիսի 6-ին Չարբախի շենքերից մեկում փող բաժանելու կասկածանքով բռնվել է թաղում հայտնի քրեական հեղինակություն Բլդին, որի իսկական անունն Աշոտ է, իսկ ազգանունը վաղուց մոռացվել է: Վերջին 5 տարիների բոլոր ընտրություններում նա ,աշխատել է Հանրապետականի օգտին, սակայն մայիսի 6-ի ընտրություններից երկու օր առաջ անցել է ԲՀԿ-ի կողմը: Չարբախի բնակիչները պատմում էին, որ Բլդին գնալուց առաջ հասցրել է փող վերցնել ՀՀԿ-ից և ցուցակագրել ընտրողներին` մեկ ձայնի դիմաց խոստանալով 15 հազար դրամ:Սակայն հետագայում չի կատարել իր խոստումը, քանի որ գումարային հարցերում համաձայնության չի եկել հանրապետականների հետ և ,իշխանափոխե է եղել: Հանրապետականներն էլ, իրենց քցված համարելով, բռնել են տվել Բլդիին: Նույն տեղամասում ինքնառաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանը Հրապարակին հայտնել է, որ Բլդիի դեմ ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, քանի որ ահազանգ էր ստացել, որ նա ընտրակաշառք է բաժանում: Ոստիկանությունից պատգամավորության թեկնածուին պատասխանել են, որ ինքն անձամբ պետք է գա և բողոք գրի:




Լրահոս