Ինդոնեզիայում գտել են աշխահում ամենահին ժայռապատկերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում գտնվող քարանձավներում հնագետները բազմադարյա ժայռապատկերներ են գտել: Ռադիոածխածնային մեթոդով պարզվել է, որ պատկերների «տարիքը» կազմում է մոտ 40 հազար տարի:

Փորձագետները չեն բացառում, որ այս ժայռապատկերները կարող են մարդկության պատմության մեջ գեղանկարչական արվեստի ամենահին օրինակները լինել:

Հնագետներն առանձնացնում են վայրի սմբակավոր կենդանիների և ձեռքերի ափերի պատկերները:

Մինչ այժմ նման հնագույն պատկերներ հայտնաբերվել են միայն Իսպանիայում և Ֆրանսիայի հարավում:

Այս հայտնագործությունն Ինդոնեզիայում կարող է վկայել այն մասին, որ արվեստը զուգահեռաբար զարգացել է միաժամանակ մի քանի աշխարհամասում: Բացի այդ՝ պարզ է դառնում, որ արվեստը ծնունդ է առել տասնյակ հազարավոր տարիներ առաջ՝ առաջին մարդկանց առաջացման հետ մեկտեղ, որոնք, ինչպես համարվում է, սերել են Աֆրիկայից. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս