Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ թիմը շատ սխալներ է գործում պաշտպանության գծում: Ցորկը թիմի խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Քյոլն»-ի դեմ հանդիպումից հետո:
«Արդեն մի քանի շաբաթ ինքներս սպանում ենք մեզ անհատական սխալների պատճառով: Պաշտպանության գծում անթույլատրելի սխալներ ենք գործում: «Բորուսիա»-ն չի հաղթի, եթե չդադարեցվեն պաշտպանության գծի սխալները»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 8 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: