ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիկ քաղաքում դեռահասը դպրոցում կրակ է բացել: Արդյունքում գրանցվել է նվազագույնը երկու զոհ: Հարձակում գործած աշակերտն ինքնասպան է եղել:
Ականատեսները պատմում են, որ Ջեյլեն Ֆրայբերգը մտել է դպրոցի ճաշարան և սկսել է սառնասրտորեն գնդակահարել իր ընկերներին: Այնուհետև ինքն իրեն է կրակել:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն, հրաձիգը գործել է միայնակ:
Նրա գործողությունների արդյունքում զոհվել է աշակերտներից մեկը, ևս երկու տղա և չորս աղջիկ վիրավորվել են, նրանցից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: