ԱՄԷ-ի տրանսպորտային իշխանությունները պատրաստ են 4 կգ ոսկի նվիրաբերել նոյեմբերի 1-ին կայանալիք Քաղաքային հասարակական տրանսպորտի օրվա առթիվ, տեղեկացնում է Gulf News-ը: Այսպիսով պաշտոնյաները փորձում են դրդել մարդկանց հրաժարվել անձնական ավտոմեքենաների օգտագործումից:
Ոսկյա ձուլվածքը և այլ նվերներ կխաղարկվեն մեկ շաբաթվա ընթացքում: Մրցանակների դրամական արժեքը կկազմի 1 մլն դիրհամ (272 դոլար):
Նվերներին կարող են հավակնել միայն Դուբայի տրանսպորտի մշտական տոմսեր ունեցողները: Դուբայն աշխարհում մեքենաներով ամենաշատ հագեցված քաղաքներից մեկն է: Ամեն ընտանիքին բաժին է ընկնում միջին հաշվով 2,3 ավտոմեքենա:
Ընդ որում, քաղաքացիների միայն 13% տոկոսն է օգտվում քաղաքային տրանսպորտից: