Ղարաբաղյան խնդրի ցանկացած հարց պետք է լուծվի հենց Ղարաբաղի մասնակցությամբ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման կարծիք արտահայտեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած Արցախի ճանաչման մասին օրինագծին՝ նա նշեց, թե այս պահին դա անընդունելի առաջարկ է:
«Այս պահին դա պրովոկացիոն քաղաքական կապրիզի հետևանք է, որովհետև մեր ամբողջ քաղաքական օրակարգն արդեն երկու տասնամյակից ավելի պայքարում է այդ ուղղությամբ: Մարդիկ պետք է հասկանան, որ նեղ կուսակցական շահերը չի կարելի համադրել ընդհանուր մոտեցումներին, որ ունի Հայաստանը: Իհարկե, բոլորիս ցանկությունն է, որ Արցախն անկախ լինի:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութ