Նոր մանրամասներ Կոմայգում տրանսվեստիտների վրա կրակողների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր` մայիսի 29-ի գիշերը, Երեւանի “Կոմայգում” տրանսվեստիտների ուղղությամբ արձակված կրակոցների փաստի առնչությամբ: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից  ոստիկանության Կենտրոնականի  բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 21-ամյա Գեւորգ Թ.-ն եւ հայտնել, որ անհայտ անձինք ,Տոյոտա Պրադոե ավտոմեքենայի սրահից օդամղիչ ատճանակով կրակել են իր եւ 43-ամյա Տիգրան Ք.-ի ուղղությամբ, ինչի  հետեւանքով ինքը ոտքի մասում ստացել է վնասվածք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փ. Բուզանդի փողոցի թիվ 35 հասցեի մոտ հայտնաբերվել է ,Տոյոտա Պրադոե  մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 22-ամյա Գոռ Տ.-ն եւ ուղեւորը` 21-ամյա Գրիգոր Ե.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Գոռ Տ.-ն ներկայացնելով “Բայկալ ՄՊ-654Կ” տիպի օդամղիչ ատրճանակը` հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանի մոտ գտնվող այգում Գեւորգ Թ.-ի եւ Տիգրան Ք.-ի ուղղությամբ կրակել է ինքը:
Գեւորգ Թ.-ին եւ Տիգրան Ք.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս