Ինչպես են միջազգային լրատվամիջոցները մեկնաբանում հայկական ուղղաթիռի կործանման դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային լրտավամիջոցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ աշխարհը հաշված ժամեր անց արդեն գիտեր հայկական ինքնաթիռի խոցման մասին: Գրված նյութերում հիմնականում անդրադարձ կատարվում էր ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև առկա լարվածության պատճառներին ու 1994 թվականին ստորագրված զինադադարին:

Ստորև Armlur.am-ը ներկայացնում է մի քանի լրատվամիջոցների՝ այս դեպքի մասին պատմող անդրադարձերը. BBC-ն, անդրադառնալով նոյեմբերի 12-ի դեպքին, նշում է, որ 1994 թվականի հրադադարի համաձայնագրից հետո չորեքշաբթի օրը տեղի ունեցած միջադեպը առաջինն էր իր տեսակի մեջ:

Այս թեմայով գրված մեկ այլ հոդվածում BBC-ն մեջբերվում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքը, ըստ որի՝ Ադրբեջանին դեռ ծանր հետևանքներ են սպասվում: Լրատվամիջոցի կարծիքով, չնայած նախագահների բանակցություններին, խաղաղության պայմանագիր դեռ պետք է ձեռք բերել: The Guardian պարբերականը մեջբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, ըստ որի նոյեմբերի 12-ի դեպքը 3 ամիս առաջվա 14 ադրբեջանցի զինվորների մահվան արդյունք է: Global Post ամերիկյան լրատվական կայքը անդրադանում է ՀԱՊԿ-ի հայտարարությանը՝ մեջբերելով. «Իրավիճակը Հարավային Կովկասում դառնում է ավելի ու ավելի սուր»:

Ըստ ՀԱՊԿ-ի՝ հրադադարի ռեժիմը ամառվանից սկսած խախտվել է ավելի քան 1500 անգամ: Euronews-ը, հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում է ինքնաթիռի հրետակոծման պահը, գրում է, որ ադրբեջանցի սպան, ով ռմբակոծել է ինքնաթիռը, պարգևատրվել է: Իսկ Հայաստանն իր հերթին սպառնում է վրեժխնդիր լինել: Reuters գործակալության հաղորդմամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է,որ թշնամին փորձել է հարձակվել իրենց դիրքերի վրա: Այդ իսկ պատճառով էլ թշնամու «գրոհը» կասեցնող սպան իր «սխրագործության» համար արժանացել է երրորդ աստիճանի մեդալի:

Այս թեմայով գրած մյուս հոդվածում,որում առավելապես խոսվում է ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին, Reuters –ը նշում է, որ Բաքուն եւ Երևանը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու համար: The Washington Post թերթի հավաստմամբ 2 երկրների միջև 20 տարուց ավելի տիրող զինադադարի պայմաններում եղել են հատուկենտ բախումներ, սակայն իրավիճակը այս տարվա ամառվանից սրվել է,որի արդյունքում հայկական կողմն, ըստ թերթի, ունեցել է 19 զոհ: Թերթն անդրադարձել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի քննադատությանը, որտեղ մասնավորապես նշվում է,որ վիճակը կարգավորելու համար ջանքերը կրկնապակել է պետք: Հայ ընթերցողի համար թերևս հետաքրքրական է, թե ԼՂՀ-ն ո՞ր երկրի կազում են ընդգրկվել լրատվամիջոցների կողմից:

Օրինակ The Washington Post –ը Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս, որի որոշ շրջապատող տարածքներ գտնվում են Հաաստանի վերահսկողության տակ: BBC-ն ևս այս դիրքորոշման կողմնակիցն է: Իսկ ահա իտալական «La Stampa» թերթը Ղարաբաղը ներկայացնում է որպես հայկական տարածք: Մտածելու տեղիք է տալիս նաև The Washington Post –ի նյութում առկա այն հատվածը, ըստ որի զինադադարի ռեժիմը անցած 20 տարիների ընթացքում խախտվել է հազվադեպ անգամներ:

Սակայն, եթե փորձենք դիմել մեր հիշողության կամ թեկուզ համացանցի օգնությանը, կտեսնենք հրադադարի խախտման հազարավոր դեպքեր: Ճիշտ է՝ 1994թ-ից հետո նոյեմբերի 12-ի դեպքը ամենաագրեսիվ ու սադրիչ քայլն էր Ադրբեջանի կողմից, սակայն մենք մեկ շաբաթվա ընթացքում միջինում արձանագրում ենք հրադադարի խախտման շուրջ 300 դեպք: Այսպիսով, ժամանակը ցույց տվեց, որ ինչքան էլ նախագահների հանդիպումների ժամանակ դիրքերում իրավիճակը փոքր-ինչ հանգստանում է, այնուամենայնիվ ոչ ԵԱՀԿ-ն ու ոչ էլ նախագահական հանդիպումները իրենց շոշափելի արդյունքը չեն տալիս:

Լիանա Անդրեյան




Լրահոս