Կապան – Մեղրի ավտոճանապարհին հսկայական ժայռաբեկոր է պոկվել ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում (Մ-17, Մ2-Կապան-Ծավ-Մ2) հսկայական ժայռաբեկոր է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի մասի վրա` միակողմանի փակելով այն:

«Մեղրու ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում ճանապարհը երկկողմանի երթևեկելի դարձնելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս