Պատանդների ազատագրման օպերացիաները չեն փոփոխվելու. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեգելը հայտարարել է, որ չնայած վերջին ձախողումներին՝ պատանդների ազատագրման օպերացիաները փոփոխության չեն ենթարկվելու:

Հեգելը դրական է գնահատել ֆոտոլրագրող Լյուկ Սոմերսի և Հարավային Աֆրիկայից Պյեր Կորկիի ազատագրման օպերացիաները, չնայած որ նրանք սպանվել են Եմենում «Ալ-Քաիդայի« գրոհայինների կողմից:

Հեգելի խոսքով՝ նման հատուկ օպերացիաները ռիսկային են: Սակայն, ըստ նրա, անհրաժեշտություն չկա փոփոխւթյան ենթարկել դրանց անցկացման եղանակը. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս