«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, օրերս Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներից մեկը: Ներկաներն Ալեքսանյանին ձեռքով բարեւել են, ներս հրավիրել: Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալեքսանյանը Կոնգրեսի գրասենյակում նարդի է խաղացել, մի փոքր զրուցել ու հեռացել: Ե՛ւ ՀԱԿ-ին, ե՛ւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին մոտ կանգնած մեր աղբյուրները մասնավոր զրույցներում հաստատեցին այս տեղեկությունը, սակայն պաշտոնական մեկնաբանություն ո՛չ ՀԱԿ Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարածքային գրասենյակից, ո՛չ էլ Ալեքսանյանից ստանալ չհաջողվեց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ