ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը: Սուրեն Խաչատրյանը, խոսելով Սյունիքի մարզում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին, Հովակիմյանին ասել է, թե ինքն այս անգամ կսատարի նախկին քաղաքապետին, եթե վերջինս խոստանա մի հարցում օգնել: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Խաչատրյանը ցանկանում է իրեն պատկանող Գեղվաձորի հանքը վաճառել, քանի որ չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Խաչատրյանը Հովակիմյանին խնդրել է, որպեսզի իր խնամի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին համոզի հանքը գնել: Ըստ մեր աղբյուրների՝ Հովակիմյանը Խաչատրյանին առայժմ որեւէ խոստում չի տվել:
Լուրը ճշտելու համար զրուցեցինք Սիսիանի նախկին քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանի հետ, որը հաստատեց, որ երեկ ինքն ու Սուրեն Խաչատրյանը հանդիպել են, սակայն հավելեց, թե մարզպետի հետ հանդիպման ժամանակ նման խոսակցություն չի եղել:




Լրահոս