Ջրամատակարարման և ջրահեռացման նոր համակարգ՝ ԵՄ և գործընկերների աջակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 17-ին, Ջերմուկ քաղաքում գործարկվեց կեղտաջրերի մաքրման մեխանիկական նոր կայանը: Այն կառուցվել է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի փոքրհամայնքների ջրային ծրագրի» շրջանակներում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, «Հայջրմուղկոյուղի»ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը: Միջոցառմանը ներկա էին նաևՀայջրմուղկոյուղի ՓԲԸ կեղտաջրերի մաքրման տնօրեն Սեբուհ Բերբերյանը, Fichtner GMBH խորհրդատվական ընկերության ծրագրի ղեկավարՄայքլ Ուլիխը և «Արփա-Սևան» շինարարական ընկերության տնօրեն Պարույ​​​​​​ր Հակոբյանը:

Հայաստանում Եվրոպական միության ղեկավար Տրայան Հրիսթեան իր ելույթում նշեց, որ ԵՄ-ն իր գործընկերների հետ ուրախ է ֆինանսավորել այս համապետական ծրագիրը: «Եվրոպական միությունը ծագրի իրականացման համար տրամադրել է 7.6 մլն եվրո դրամաշնորհ: Վերակառուցման ևզարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել են 6.5-ական մլն եվրո վարկ: Նշված ծրագրի շրջանակներումներդրումների ծավալը կազմում է 21.7 մլն եվրո: Ես ուրախ եմ լինել այստեղ, քանի որ Ջերմուկ քաղաքը ծրագրի շահառու 17 համայնքներից մեկն էր»,- նշեց դեսպանը:




Լրահոս