Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտում կցնցեմ աշխարհը. Բրայանտ Ջենինգս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի բռնցքամարտիկ Բրայանտ Ջենինգսը (19-0, 10 КО) սկսել է նախապատրաստվել WBA, WBO, IBF и IBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտին (63-3, 53 КО):

Վլադիմիրը պլանավորում է ռինգ դուրս գալ ապրիլի 25-ին Նյու Յորքում, և նրա մրցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի Ջենինգսը, թեև տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

vladimir klichko

«Շատ մարդիկ չեն հասկանում՝ ինչ են ասում: Ինչպե՞ս կարող է մենամարտող մարզիկը պատրաստ չլինել ռինգ դուրս գալ չեմպիոնի հետ: Պետք է օգտագործել ցանկացած հնարավորթյուն: Դրա համար մենք ջանասիրաբար աշխատում ենք ամեն օր»,-ասել է Ջենինգսը RingTV-ի հետ զրույցում:-Վլադիմիրը չեմպիոն է, ով վերջին տարիներին չի պարտվել: Բայց դա ինձ չի վախեցնում: Դա իմ հնարավորությունն է ցնցել աշխարհը: Համոզված եմ, որ ֆիզիկական տվյալները մեծ դեր կխաղան դրանում»:

«Իմ հաջողության բանալին Կլիչկոյի դունչն է: Եթե հասնեմ դրան, Վլադիմիրը ջախջախված կլինի»,-եզրափակել է մարզիկը:

klichko




Լրահոս