Թաիլանդում փղերի զուգավորման շրջանն է ու զբոսաշրջիկների հետ նրանց հանդիպումն այժմ կարող է ծայրահեղ տհաճ ավարտ ունենալ: Բանգկոկի մերձակայքում գտնվող Կխաո Յայ ազգային զբոսայգում 8-ամյա փիղը հարձակվել է մեքենայի վրա:
Ազգային զբոսայգու այցելուները, ովքեր եղել են մեքենայում, ոչ մի կերպ չեն ակնկալել, որ փիղն իրեն ագրեսիվ կպահի: Սկզբում նրանք տեսագրել են, թե ինչպես է փիղը վազում մեքենայի հետևից: Իսկ երբ հասկացել են, որ փիղը լոկ վազելով չի սահմանափակվելու, միայն հասցրել են մեքենայից դուրս ցատկել ու վազել տարբեր ուղղություններով: