ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու որոշումը ՀՀԿ-ում կայացվել է գաղտնի: Համենայնդեպս, այդ փաստը պաշտոնապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվեց այդ հարցը: ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանին հարցրինք՝ ինչու միայն այս մարզպետի նշանակումը ՀՀԿ ԳՄ նիստում չի քննարկվել, նա հակադարձեց, որ դա սխալ տեղեկություն է: Իսկ թե կոնկրետ որ օրն են ՀՀԿ-ականները հրավիրել ԳՄ նիստը, Մինասյանը չցանկացավ ասել: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ն մի քանի օր առաջ է այդ հարցով ԳՄ նիստ հրավիրել, բայց, չգիտես ինչու, այն գերադասել են գաղտնի պահել: Հավանաբար այն պատճառով, որ Գրիգորյանը մինչեւ վերջին պահը չի ցանկացել մարզպետ դառնալ: Նշենք, որ այս նշանակումից հետո ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր կդառնա գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը:
ԳԱՂՏՆԻ ՆԻՍՏՈ՞Վ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ