ԳԱԶելն ընկել է գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, “ԳԱԶել”  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 110-րդ կմ-ին  բախվել   է “ԶԻԼ-130” մակնիշի ավտոմեքենայի եւ ընկել գետը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե “ԳԱԶել”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Կատարվում է քննություն:




Լրահոս