Քարաթափման վտանգ Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 19-ին, ժամը 13.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի Հարավ-արեւմտյան թաղամասի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 տան մոտ առկա է քարաթափման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ ժամը 4:00-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը` ՄՓՎ ԲՊ բաժնի պետ Գ.Հակոբյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Դ. Հակոբյանին պատկանող տունը գտնվում է հավանական քարաթափան տեղամասից մոտ 60 մ հեռավորության վրա, եւ լանջի թեքությունը կազմում է 60-65 աստիճան: Ժայռաբեկորների տեղաշարժմանը նպաստում են հիմնականում անձրեւաջրերը, որոնք լցվելով ժայռաբեկորների ճեղքերը` լվանում եւ թուլացնում են հիմքը: Վտանգն ակնհայտ է. հսկա ժայռաբեկորները սպառնում են տանը եւ հարակից շինություններին: Տարածքի ուսումնասիրման արդյունքները կներկայացվեն Գեղարքունիքի մարզպետարան:




Լրահոս