Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն ազգային և արտարժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-»-ից իջեցրել է մինչև «В+»: Այս մասին ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստին», ասվում է գործակալության պաշտոնական կայքէջում:
Ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, Հայաստանի վրա մեծապես ազդում է Ռուսաստանի տնտեսությունում առկա բացասական երևույթները, որոնց պատճառով էլ ռիսկեր կան Հայաստանի տնտեսական աճի հեռանկարի ու վճարային հաշվեկշռի համար: 2015 թ Հայաստանի տնտեսությունում մեղմ անկում կգրանցվի Ռուսաստանի տնտեսության վատթարացման որոշակի վտանգների ու ազգային արժույթի վրա հետագա ճնշման պատճառով:
Դրամական փոխանցումները, որոնք կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15%-ը, 2014 թ վերջին ամիսներին նվազել են մոտավորապես 30%-ով, իսկ դրանց 90%-ը հենց Ռուսաստանից է ստացվում: