Հայաստանում օգոստոսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին հարավային` 3-8 մ/վրկ: Երեւանում եւս մինչեւ օգոստոսի 15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 14-19 մ/վրկ արագությամբ: Հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը 25.8 աստիճան է, սակայն ցերեկային ժամերին ջերմաստիճանն արդեն հասնում է 40 աստիճանի:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ