ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը Ծաղկաձորում անցկացնում են Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 3-րդ փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում են մնջախաղի թատերախմբեր և անհատ մնջախաղացներ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից: Մնջախաղի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին և անցկացվում է Ծաղկաձորում երկու տարին մեկ անգամ: 2010-ից այն կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է հայ արվեստասերներին ներկայացնել արտերկրի լավագույն մնջախաղի թատերախմբերին և անհատ մնջախաղացներին։
Այսօր, փառատոնի շրջանակներում, տեղի է ունեցել Լ. Ենգիբարյանի արձանի հանդիսավոր բացումը: Բրոնզե արձանը տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: