ՎԱԽԵՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արթիկի քաղաքապետի պաշտոնում որեւէ թեկնածու չի առաջադրել: Ու սա այն դեպքում, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն այս քաղաքում հաղթել էր ՀՀԿ-ին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԲՀԿ Արթիկի կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետրոսյանը խոստովանեց, թե չէր ցանկանա, որ իրենց թեկնածուն  պարտվի: «Պարտադի՞ր է, որ թեկնածու դնենք: Հարմար չի եղել, չենք առաջադրել, եթե հարմար թեկնածու ունենայինք, կառաջադրեինք»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք, ի տարբերություն Գյումրու, այստեղ չունեն հաղթող թեկնածու:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Արթիկում կայանալիք ՏԻՄ ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Սերգեյ Զաքարյանը, Հովակիմ Երիցյանը, Մեսրոպ Բզնունին ու եւս 3 ՀՀԿ-ականներ՝ Հմայակ Աբրահամյանը, Արսեն Աբրահամյանը եւ ներկայիս գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը:




Լրահոս