Գլենդելի նախկին հայ բնակչին դատապարտել են 10 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գլենդելի նախկին հայ բնակիչ Հենրիկ Սարդարյանին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մասնավոր ավանդատուներից 5 մլն դոլար շորթելու համար: Ինչպես հայտնում է Glendale News Press-ը, մեղադրյալի եղբայրն ու ավանդային ծառայության աշխատակիցը ևս ներգրավված են “բարդ ու խճճված” այս պատմության մեջ:
 
Ըստ շրջանային դատավոր Վիրջինիա Ֆիլիփսի կայացրած վճռի` 44-ամյա Սարդարյանին պարտավոր է 5.4 մլն դոլար փոխհատուցում տրամադրել  բոլոր տուժածներին, բացի այդ, ևս 100 հազար դոլար էլ` որպես տուգանք:
 
Ավելի վաղ` այս տարվա հունվարին, Սարդարյանին ընդունել էր իր դեմ ներկայացված 5 կետանոց մեղադրանքը`   վարկային խարդախության սխեմա կազմելու, խարդախության, դավադրության, փողերի լվացման վերաբերյալ:
Բացի այդ, Սարդարյանին ընդունել է, որ գումարներ է վերցրել վարկատուներից և նպատակ չի ունեցել դրանք ետ վերադարձնել` չնայած վստահեցրել է, որ նրանց գումարներն ապահով ձեռքերում են: Սակայն իրականում նա օգտագործել է այդ ֆինանսները ձիավազքի մրցումներին խաղադրույքներ կատարելու համար:
 
Նրա եղբայրը` Համլետ Սարդարյանին, կազատազրկվի սեպտեմբերի 10-ին, իսկ ավանդային ծառայության աշխատակից Ուանդա Թենին` հոկտեմբերի 15-ին:
 tert .am




Լրահոս