Սփյուռքի փոխնախարարը ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։




Լրահոս