ՌԴ-ն դադարեցնում է անդամակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը մարտի 11-ից դադարեցնում է մասնակցել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի անդամ երկրների հետ համատեղ նիստերին: Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի խոսքերով՝ իրենց մասնակցությունն «անիմաստ է դառնում քաղաքական ու գործնական առումով»:

Վիեննայի բանակցություններին ռուսական պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրովը հայտարարել է, որ այդ նիստերին «արևմտյան գործընկերները Ռուսաստանի հետ վարվում են ծիսակարգային ու իրականության հետ կապ չունեցող կոչերով՝ վերադառնալ պայմանագրի շրջանակներում վերցված պարտականություններին»:

1990թ. ստորագրված պայմանագիրը սահմանում է դրա անդամ երկրների զինված ուժերի հավասարակշռությունը: Պայմանագրին մի կողմից մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ 16 երկրները, մյուս կողմից՝ Վարշավյան պայմանագրի 6 անդամ երկրներ: Պայմանագիրն արգելում է սովորական սպաառզինության տեղակայումը դաշինքների շփման գծի երկայնքով՝ այդ կերպ խոչընդոտելով անսպասելի հարձակումներին կամ լայնածավալ հարձակվողական գործողություններին:




Լրահոս