Հակառակորդի կողմում հայտնված պայմանագրային զինծառայողի վիճակի մասին տեղեկություններ կփոխանցվեն նրա ծնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 22-ին հակառակորդի սահմանում հայտնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին այսօր այցելել են Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ում փոխանցմամբ` պատվիրակության և ռազմագերու միջև կայացած հանդիպումից հետո կփոխանցվեն ընտանեկան լուրեր. և´ Անդրանիկ Գրիգորյանը, և´ նրա ծնողները փոխադարձ տեղեկություններով են հանդես եկել. «ԿԽՄԿ-ի նպատակը հենց ռազմագերուն տեսնելն ու նրա նկատմամբ մյուս կողմում արտահայտվող վերաբերմունքը իմանալն է: Պետք է իրազեկվենք նաև` ինչ պայմաններում է անձը գտնվում մյուս կողմում»:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դասալքության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս