Չեմ կարող պատկերացնել անմոռուկով տարոսիկ. Արմեն Աշոտյանը` խորհրդանիշի չարաշահման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ հանդիսացող անմոռուկի օգտագործման մասին քննադատություններին: Նախարարը նշեց, թե այս ամենը երանգ է ստանում, որը բացարձակ կապ չունի ոգեկոչման հետ:

«Ես չեմ հասկանում սմայլիկներով ինչ-որ գրառումներ, որոնք քննադատում են այս կա´մ դպրոցի, կա´մ շենքի զարդարումը: Գուցե անճաշակություն է, գուցե չափը մի քիչ անցնում են, տեղին չեն օգտագործում խորհրդանիշը, սակայն ես չեմ կարող պատկերացնել անմոռուկով տարոսիկ», – նշեց նա:

Նախարարի խոսքով, մեզ մոտ բացակայում է պետական խորհրդանիշների և նման դեպքերին նվիրված խորհրդանիշների օգտագործման մշակույթը:




Լրահոս