Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անակնկալ կերպով այցելել է Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին: Ստորադաս ոստիկաններն իրար էին խառնվել՝ տեսնելով Վլադիմիր Գասպարյանին՝ գիշերով իրենց հյուրի կարգավիճակում:
Պարզվում է ՝ Գասպարյանը, որ օրերս անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ ապրիլի 20-ից ուժեղացված ծառայություն է իրականացվելու ոստիկանությունում, և ինքն անձամբ է հետևելու, ստուգելու ենթակաների աշխատանքը, կյանքի կոչեց ասածը: Նա գնացել էր ստուգելու՝ արդյոք Շենգավիթի պետը գիշերը տուն է գնացել, թե ծառայություն է իրականացնում, ինչպես հրահանգված է:
Armur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանապետը պատրաստվում է գիշերներն այցելել նաև կամուրջները հսկող ոստիկաններին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և այլուր…
Ինչպես երևում է՝ աշխարհի հյուրերին դիմավորելու համար Հայաստանում լուրջ են պատրաստվում, որ հանկարծ ձախողումներ չլինեն: