Ադրբեջանում հրապարակային ինքնահրկիզման հերթական դեպքն է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի Գարադաղի շրջանում տղամարդը հրապարակային կերպով ինքնահրկիզման ակտ է իրականացրել, փոխանցում է ադրբեջանական ANS PRESS-ը:

Համաձայն տեղեկության՝ 38-ամյա Վալեխ Իմանովը ինքնահրկիզվել է Մուշվիգավադ բնակավայրում:

Թե կոնկրետ ինչի դեմ է նման հուսահատ կերպով բողոքել տղամարդը, չի հաղորդվում: Սակայն նկատենք, որ Ադրբեջանում ինքնահրկիզման դեպքեր հաճախակի են գրանցվում: Նման քայլի հաճախ դիմում են Ղարաբաղյան պատերազմի վետերաններ:

Տեղեկացվում է, որ վերջինս բազմաթիվ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս