Ադրբեջանում հայ ռազմագերուն ցանկանում են 18 տարով ազատազրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գյանջի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի գործով դատական լսումները, հայտնում է ANS հեռուստաալիքը: Համաձայն տեղեկության՝ Էլբա Ալլահվերդիևի նախագահությամբ դատավարության ժամանակ հայ ռազմագերու համար պահանջել են 18 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2014թ դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը հայտնվել է Ադրբեջանում։

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:




Լրահոս