ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակել է 2015 թվականի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Ըստ այդ տվյալների, 2015 թվականի Հայաստանի ամենխոշոր հարկատուներն են`
1. «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, 15 մլրդ
2. Հայստանի էլեկտրական ցանցեր , 4,6 մլրդ
3. Արմենիատելեֆոն կոմպանի, 4,2 մլրդ
4. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, 4 մլրդ
5. Ալեքս Գրիգ, 3,9 մլրդ
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև «Ֆլեշ»-ը, «Գրանդ-Տոբակո հայ-կանադական համատեղ ձեռնարկություն», «ՀԱԷԿ», «Սինփիէս Օիլ Քորփորեյշն» և «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ները:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2014-ի առաջին եռամսյակում երկրորդ տեղում էր՝ 5.2 միլիարդ դրամ վճարած հարկով։ Այս տարվա առաջին եռամսյակում նրանք զիջել են իրենց դիրքը` գրավելով հինգերորդ հորիզոնականը: Նկատենք, որ խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերը, որը 2014-ի առաջին եռամսյակում գտնվում էր 8-րդ հորիզոնականում։ Այս ընկերությունը պետբյուջե է վճարել 4.6 միլիարդ դրամի հարկ: