Մեծ Հաղթանակը ժողովուրդների բարեկամության իսկական օրինակ էր. Հ. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Մեր գործն արդար էր, քանզի այն ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլև համամարդկային վեհ գաղափարների ծնունդ էր:

Մեր պապերի ոգու և անմնացորդ նվիրումի շնորհիվ մեզ՝ սերունդներիս, ժառանգվեց ապրելու և արարելու անկոտրում կամք, հայրենիքը շենացնելու ու հզորացնելու պարտքի զգացում, իսկ մարդկությունն էլ ազատվեց նացիզմի կործանարար ճիրաններից: Այդ ժամանակների աշխարհի ամենահզոր ու կազմակերպված բանակներից մեկը՝ վերմախտը, պարտություն կրեց շնորհիվ ն մեր զինվորների ազատության տենչի, ապրելու իրավունքին տեր կանգնելու և հայրենիքի փրկությունը քաջագործելու վճռականության:

Այսօր էլ տարիների հեռվից, հետադարձ հայացքը ստիպում է մի պահ խորհել, թե այդ ինչ հերոսական ոգի էր սավառնում խորհրդային ժողովուրդների սրտերում, ինչպես կարողացան պատվով հաղթահարել այդ դժնդակ տարիները և սեփական ազատությունը պարտադրել այն խլելու պատրաստ թշնամուն:

Սա ժողովուրդների բարեկամության և միմյանց փոխօգնության հասնելու իսկական օրինակ էր, ինչի արդյունքը այն Մեծ Հաղթանակն է, որը տասնամյակներ շարունակ հպարտություն և հիացմունք է առաջացնում՝ միշտ արթուն պահելով խաղաղությանը նվիրվելու գիտակցումը»:




Լրահոս