ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովների պատգամավորները երեկ հանդիպել են կալանքի մեջ գտնվող Վազգեն Խաչիկյանին, ինչպես նաեւ՝ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին: Հանդիպումը եղել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ուր պատգամավորներն այցելել էին՝ ծանոթանալու կալանավորների կեցության պայմաններին: Նոյեմբերի 20-ին այդ թեմայով տեղի կուենան ԱԺ լսումներ: Ի դեպ, Ն. Հունանյանի խուց մտել ու նրան տեսակցել են միայն տղամարդ պատգամավորները: Իսկ կին պատգամավորները՝ Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, կտրականապես հրաժարվել են Ն. Հունանյանի բանտախուց մտնել: Պատգամավորներն առաջիկայում պատրաստվում են կրկին այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ հանդիպելու որպես բողոքի նշան հացադուլ հայտարարած ու իր մատը կտրած կալանավորին:
ՆԱԻՐԻԻՆ ՏԵՍԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ