«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Ռիգայում Ադրբեջանը կներկայացնեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ժողովուրդ»-ի թղթակիցը Լատվիայի մայրաքաղաքից հայտնում է, որ, համենայնդեպս, երեկ երեկոյան գագաթնաժողովի կազմակերպիչներին պաշտոնապես հայտնել էին Էլմար Մամեդյարովի մասնակցության մասին:
Նշենք, որ Ռիգայում չի լինելու նաեւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին. վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կներկայացնի Վրաստանը: Իսկ, ահա, Ուկրաինան կներկայանա նախագահ Պյոտր Պորոշենկոյի մակարդակով: Եւ ուշագրավ է, որ Ուկրաինայի նախագահը հրաժարվել է մինչ գագաթնաժողովի ավարտը զրուցել որեւէ մեկի հետ: Ըստ ամենայնի, նա բազում չպարզված հարցեր ունի, որոնք հստակեցնելուց հետո միայն կկարողանա հրապարակային խոսք ասել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: