Երկամյա երեխան Մերձմոսկվայի Ֆրյազինո քաղաքում շենքի 11-րդ հարկից վայր ընկնելուց հետո ողջ է մնացել, գրում է «Ինտերֆաքսը»: Ռուսաստանի ՆԳՆ մամլո կենտրոնի տվյալներով՝ 2013 թ հուլիս ամսին ծնված երեխան բարձրացել է պատուհանագոգի վրա, հենվել մոծակներից պաշտպանվելու համար նախատեսված ցանցին ու վայր է ընկել 11-րդ հարկից:
Երեխային գանգուղեղային վնասվածքով, ոտքերի ու ձեռքերի կոտրվածքով, ինչպես նաև որովայնի ու կրծքավանդակի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն՝ պարզելու երեխայի վայր ընկնելու բոլոր հանգամանքները: