Հայերը աշխարհի որ ծայրում էլ ապրեն, պարբերաբար հայտնվում են ամենասկանդալային պատմությունների մեջ: Վերջերս ֆրանսիական մամուլը հրապարակեց, որ Նիցցա քաղաքում հայկական ավազակախումբ է հայտնաբերվել, որի 20 անդամները մեղադրվում են կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման եւ կավատության մեջ: Բարեբախտաբար, այս պատմությունն ամոթալի ավարտ չունեցավ: Հոկտեմբերի 22-ից Նիցցա քաղաքում մեկնարկած հայկական ավազակախմբի գործն անակնկալ ավարտ է ունեցել՝ արդարացման ելքով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծագումով ապարանցի Միհրդատ Ասատրյանը (ապարանցի Միրոն), որը մեղադրվում էր կեղծ դրամի շրջանառության, ապօրինի գումարների օրինականացման եւ կավատության մեջ, արդարացվել է: Ըմբշամարտի նախկին չեմպիոն Մ. Ասատրյանը, ըստ ֆրանսիական մամուլի, համարվում էր մաֆիական այդ շրջանակներում հայերի եւ չեչենների միջեւ «համերաշխության դատավոր»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ